Երևանի մենեջմենթի համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է իրավագիտության, տնտեսագիտության, օտար լեզուների, լրագրության, ստոմատոլոգիայի և այլ բնագավառներում ուսումնառության կազմակերպմանը: Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով համալսարանը կարող է իրականացնել նաև հանրակրթական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր: 2. Համալսարանի հիմնադիրը Ռուբեն Գրիգորի Առուշանյանն է, ՀՀ քաղաքացի, տնտեսագիտության թեկնածու: 3. Համալսարանը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական ու գիտական կազմակերպություն է, որը ՀՀ օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված իրավունքներ և պարտականություններ: 4. Համալսարանը կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան իրականացնել նաև ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական և այլ վճարովի ծառայություններ ՀՀ օրենսդրությամբ սահամանված կարգով: 5. Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները համալսարանում չեն գործում: Բացառություն են կազմում արհեստակցական, մասնագիտական, ուսանողական, մշակութային, մարզական, շրջանավարտների կազմակերպությունները և միությունները, որոնց գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և իրենց կանոնակարգերով: 6. Համալսարանն ունի իրնքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ: 7. Համալսարանն ունի զինանշան, իր անվամբ կլոր կնիք, պետական նմուշի դիպլոմների համար սահմանված կլոր կնիք` Հանրապետության զինանշանի պատկերով, դրոշմակնիք: 8. Համալսարանի անվանումն է` 1. հայերեն լրիվ` ԵՐԵՎԱՆԻ ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՊԸ 2. հայերեն կրճատ` ԵՄՀ, 3. ռուսերեն լրիվ ` Ереванский университет менеджмента ООО 4. ռուսերեն կրճատ` ЕУМ, 5. անգլերեն լրիվ` Yerevan University of Manejment 6. անգլերեն կրճատ` YUM Համալսարանի գտնվելու վայրն է ` ք. Երևան, 0051, Մալխասյանց 1/8: 9. Համալսարնն ունի մասնաճյուղ Գյումրիում
Address: ք. Երևան, Մալխասյանց 1/8 / Սլավոնական համ. հարևան.
Phone: /010/ 322412, /091, 093/ 587300
Email: yum-seua@mail.ru
Branch: ք. Գյումրի, Շեդրինի 5/20
Phone: (0232) 31802, (094) 596499